News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակիչ Ցի Յուանհայը գրավել է չթօ-ների մասնագետների ուշադրությունը, որոնք կյանքի արտերկրային ձեւեր են որոնում:  Հարցն այն է, որ Ցի Յուանհայը գլխի այլմոլորակային ձեւ ունի, ինչը չափազանց հետաքրքրել է գիտնականներին, հայտնում է Informing-ը: 

Լաուտու բնակավայրում ապրող տղամարդու գլխի ոսկրային հյուսվածքը չափազանց աճել է, իսկ դեմքը լայնությամբ մեծացել է եւ ձեւախեղվել, ինչը դրա համամասնությունների խախտման է հանգեցրել:  Պետք է ասել, որ արտասովոր արտաքինով չինացին արդեն բազմաթիվ հետազոտություններ է անցել եւ արդյունքում բժիշկները ստիպված են եղել արձանագրել, որ սարսափելի էկոլոգիան գնալով ավելի հաճախակի է նման երեւույթների պատճառ դառնում:     

Արժե նշել, որ ինքը` այլմոլորակայինի արտաքին ունեցող 53-ամյա տղամարդն այդ առումով սկսել է անհանգստանալ միայն վերջերս: Իր «երկրային» կերպարանքը վերագտնելու համար Ցի Յուանհայը մի շարք պլաստիկ վիրահատությունների իրականացման համար փող է հավաքում: Այդ հարցում նրան օգնում է եղբայրը, որին շրջանցել է նման անոմալիան:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ