News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում նիստերից ամենաշատ բացակայածի մենաշնորհն այլեւս Գագիկ Ծառուկյանինը չէ, նրանից բացի ՀՀԿ խմբակցությունից Աշոտ Աղաբաբյանը եւս չի մասնակցել որեւէ նիստի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ն 112 օրենք է ընդունել 9-րդ նստաշրջանի ընթացքում: Ընդունվել է Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք առաջին ընթերցմամբ, ՀՕՊ համաձայնագիրը, Կառավարության կառուցվածքի փոփոխություն: ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների 95 տոկոսի նախաձեռնողը եղել է Կառավարությունը:

«ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 5-ը չի կազմակերպել որեւէ լսում՝ խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքը: Եվրաինտեգրման հանձնաժողովն ընդհանրապես որեւէ նիստ չի ունեցել: Լուռ պատգամավորների թիվը կայուն է մի քանի տարի. պատգամավորների մոտ կեսը կամ կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ ելույթ չի ունեցել, ինչը 77 տոկոս է կազմում: Դրանք հիմնականում ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցությունից են: Մասնավորապես, ՀՀԿ-ի 69 պատգամավորբներից լուռ է եղել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից 24-ը»,-ասաց նա:

Վասիլյանը նշել է, որ ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է (մոտ 95 տոկոս), ամենաշատ դեմ քվեարկածը՝ «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ քվեարկածը՝ ՕԵԿ-ը,  ամենաշատ չքվեարկածը՝ ԲՀԿ-ն: Ամենակտիվ պատգամավորը ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն է:

«Քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորներն են ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀԿ-ից Աշոտ Աղաբաբյանը: Նրանք որեւէ նիստի չեն մասնակցել: ԲՀԿ խմբակցությունից Հայկ Չաչատրյանը 110 նիստից մասնակցել է միայն 5-ին, իսկ ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը՝ միայն 7-ին»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ