News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն «Արդարադատությունն ընդդեմ ահաբեկչության հովանավորների» օրենքի ընդունումն ԱՄՆ-ում անվանել է «արհամարհանք միջազգային իրավունքի նկատմամբ»:

«ԱՄՆ-ն, որտեղ շատ քաղաքական գործիչներ չափից շատ են հավատացել իրենց սեփական բացառիկությանը, համառորեն շարունակում է իր օրենսդրությունը ամբողջ աշխարհի վրա տարածելու իր քաղաքականությունը, հաշվի չնստելով պետական ինքնիշխանության ու սովորական սթափ դատողության հասկացությունների հետ»- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

«Այն, որ ԱՄՆ-ն ակտիվ օգտագործում է իր դատական համակարգը արտաքին քաղաքական շահերի օգտին, մեզ վաղուց է հայտնի ու արդեն սովորական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու նրա քաղաքացիների նկատմամբ ակնհայտորեն պատվիրված ու կողմնապահ դատավճիռների փորձը: Հիմա այդ նույն կամայականություններին՝ ոչ ցանկալի պետությունների հանդեպ քաղաքականացված մեղադրանքներին, կարող է բախվել ամբողջ աշխարհը

Ընդ որում բառացիորեն ամբողջ աշխարհը: Ցանկացած ամերիկացի կարող է դատի տալ ցանկացած երկրի, անհիմն մեղադրելով նրան բոլոր մահացու մեղքերի համար, ու ամերիկյան դատարանը պետք է գնահատական տա օտարերկրյա կառավարությունների գործողություններին ու վճիռներ կայացնի տուգանքների, կամ ասենք ԱՄՆ-ում օտարեկրյա ունեցվածքի ու ակտիվների կալանքի մասին»- համարում են ՌԴ ԱԳՆ-ում:

Ակնհայտ է, որ միջազգային ամենաառանցքային իրավական սկզբունքներից մեկի՝ ինքնիշխան պետությունների նկատմամբ դատաստանի անթույլատրելիության փլուզումը շատ շուտով ո ւ շատ ցավոտ կհարվածի հենց ԱՄՆ-ին: Պատահական չէ, որ ի տարբերություն Կոնգրեսի՝ Սպիտակ տանը աշխատել է ինքնապահպանման բնազդը: Մի խոսքով, ամերիկացինեի փառասիրությունը նրանց ծուղակն է գցել, ինչը նրանք շուտով կհասկանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ