News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի հարցը դեռ չի քննարկվել կուսակցությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց Վահրամ Բաղդասարյանը՝  պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ղեկավարի նախընտրական շտաբը։

«Ո՞վ է շտաբի հարց քննարկել, դեռ շատ երկար ժամանակ ունենք քննարկելու։  Շտաբի ղեկավարի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ 

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը վայելո՞ւմ է այնքան վստահություն, որ պաշտոնանկությունից հետո ստանձնի ՀՀԿ-ի օգտին ձայն հավաքելու դժվարին աշխատանքը, նա պատասխանեց. «Մենք վստահելի մարդիկ շատ ունենք, դրա համար պիտի շատ երկար քննարկենք՝ ով է շտաբում լինելու, եթե չունենայինք վստահելի մարդ,  մեկ հոգի լիներ, քննարկման կարիք չէր լինի»։

Դիտարկմանը՝ նախկին վարչապետը շարունակո՞ւմ է մնալ վստահելիների թվում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է․ «Մեր գործադիրի անդամները վստահելի են»։ Վահրամ Բաղդասարյանը խուսափել է հստակ պատասխանել, թե իրենց «վստահելիներից» քանիսն են մնալու գործադիր մարմնում ձմռանը սպասվող կուսակցության  համագումարից հետո։ Անդրադառնալով այն լուրերին, որ Աբրահամյանի հեռանալուց հետո, պաշտոնանկության շղթան  կտարածվի նրա հովանավորյակների վրա ընդհուպ Արարատի մարզի իշխանության մակարդակով, Բաղդասարյանը շեշտեց․ «Մեր մեջ չկա իմ մարդը, Հովիկ Աբրահամյանի մարդը, կա թիմային գաղափար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ