News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մնացած հարցերը կարող են քննարկվել բանակցությունների ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիսին հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրով բանակցությունները փակուղի չեն մտել: «Մեր դեպքում բանակցությունները հիմնավորված սպասողական վիճակում են: Ինչպես Վիեննայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում մենք լիովին հիմնավորել ենք, թե ինչու ենք անհրաժեշտ համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնումը, ինչու ենք ընդգծում ուժի եւ սպառնալիքների չկիրառման կարեւորությունը եւ տվյալ պահին որքանով է արդարացված հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների տեղադրման անհրաժեշտությունը: Դա հայկական կողմի քմահաճույքը չէ, դա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) մոտեցումն է»,- հիշեցրել է Արտակ Զաքարյանը:

Բանակցություններ չեն կարող վարվել պատերազմի սպառնալիքներին զուգահեռ, ընդգծել է պատգամավորը: «Հետեւաբար, տվյալ պահին մենք ակնկալում ենք, թե միջազգային հանրությունը որքանով կկարողանա ազդել Ադրբեջանի վրա, քանի որ նա ընդունել է 1994-95 թվականներին հաստատված կրակի դադարեցման ռեժիմին հետեւելու անհրաժեշտությունը: Եվ որքանով է հնարավոր Ալիեւին եւ նրա կլանին ստիպել գիտակցելու  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հրապարակավ ընդունելու անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է Ադրբեջանի հասարակությանը սրան պատրաստել»,- նշել է Զաքարյանը:

Հայկական կողմի տեսանկունից՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել, հավելել է պատգամավորը: «Մեզ համար լուծումը արագ, խաղաղ կարգավորման ճանապարհն է: Ներկա պահին բանակցությունները իրատեսական փուլում են, որի խնդիրն է խաղաղ կարգավորման մթնոլորտի վերականգնումը»,- ասել է Զաքարյանը:   

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին խոսելիս հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:վ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ