Հալեպում Վիլլաներ հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով երեք հայ է զոհվե: Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթը գրում է, որ զոհվածներն են Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյան, զոհված կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել:
Թերթի տեղեկություններով վիրավորում է ստացել վեց հայ՝ Գառնիկ Կարապետյանը,Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը,Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի Նոր գյուղ ու Վիլլաներ թաղամասերը:
Զոհվածների ու վիրավորվածների մասին տվյալները թարմացվում են: