News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, փոխանցում է  «Sputnik-Գուզիա»-ն:

Օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում: Հովվապետին դիմավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ տիկնոջ հետ, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ոուսուպաշվիլին, կառավարության անդամներ եւ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Թռիչքուղու վրա պատվո պահակ է կանգնած:

Օդանավակայանում է նաեւ Վրաստանի կաթոլիկ համայնքը՝ Վրաստանի եւ վատիկանի դրոշներով: Օդանավակայանի շենքին փակցված է «Խաղաղություն ձեզ» գրառմամբ պաստառ:

Օդանավակայանից պապն ուղեւորվել է նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Մարգվերաշվիլիի հետ, որից հետո նրանք հանդես կգան իշխանության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագետներին ուղղված ուղերձով: Երեկոյան հովվապետը կուղեւորվի Վրաստանի պատրիարքարան եւ կհանդիպի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ