News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարությանը «հայրենադարձություն» բաղադրիչը ավելացնելով ավելի դրական կլինի, կընդգծի այդ գերատեսչության գործառույթը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։

«Սփյուռքի նախարարության անվանափոխությանը դրական եմ վերաբերում,  Իսրայելում էլ այդպես է այդ գերատեսչությունը․․․ Իսրայելն էլ ունի մեծ սփյուռք․․․ Այս գերատեսչության կարեւորագույն գործառույթը  հայրենադարձությունն է, այդ բաղադրիչը ավելացնելով  ընդգծվում է նախարարության գործառույթը»,-ասել է պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ անվանումներից կախվախ չէ տվյալ ոլորտի զարգացումը։

«Եթե անուններից կախված լիներ, ապա կարելի էր այնքան առատ ածականներով անուններ երկրնել, որ մեր երկիրը դառնար դրախտավայր։ Ուղղակի ես հայրենադարձության գործառույթը համեմատում եմ Իսրայելի գերատեսչության հետ։ Սփյուռքի եւ հայրենադարձության անվանումը տեղին է»,-ասաց նա:

Նշենք, որ սփյուռքի նախարարության անվան մեջ «հայրենադարձություն» բառն ավելացնելու առաջարկի հեղինակը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ