News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում Քրայսթչերչ քաղաքից երեքամյա տղան Bonus Bond վիճակախաղում շահել է մեկ միլիոն նորզելանդական դոլար՝ դառնալով երկրի պատմության մեջ ջեքփոթի ամենաերիտասարդ երջանիկ շահողը, հայտնում է The New Zeland Herald-ը:

Նոր Զելանդիայում Bonus Bond-ը ներդրումային արտադրանք է, որը գնորդներին հնարավորություն է տալիս շահել ամեն ամիս հարկման ենթակա ջեքփոթ: Երբ փոքրիկը ծնվել է, ծնողները նրա անունով հաշիվ են բացել նորզելանդական 250 դոլարի չափով (ԱՄՆ 180 դոլար):

Ընտանիքը վերջերս արձակուրդից վերադարձել է եւ տեղեկացել մեկ միլիոն նորզելանդական դոլար շահելու մասին, որը կազմում է 726,600 ԱՄՆ դոլար: «Երբ ամուսինս հեռախոսով խոսում էր, շնչահեղձ էր լինում, իսկ երբ ավարտեց եւ ինձ հայտնեց այդ մասին, մենք այնքան հուզված էինք… Մենք միշտ համարել են, որ մեր փոքրիկը յուրահատուկ է, նա Ծննդյան տոներին է ծնվել, իսկ այժմ դարձել է Bonus Bonds-ի ամենաերիտասարդ շահողը»,- ասել է երեխայի մայրը:

Դա հաստատել է նաեւ Bonus Bonds-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ վիճակախաղում ուրիշ երեխաներ էլ են շահել, բայց երեքամյա տղան դարձել է ամսական շահումի ամենաերիտասարդ տերը: Վիճակախաղի ներկայացուցիչն ասել է, որ մրցանակները հանձնում են ծնողներին կամ խնամակալներին, եթե երեխան դեռ 7 տարեկան չի դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ