News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում սեպտեմբերի 16-ին մահացած զինծառայող Նարեկ Փաթաթանյանի հարազատները չեն հավատում, որ նա  ինքնասպանություն է գործել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի բարեկամները նշեցին, որ ինքնասպանության վարկածն իրենք ի սկզբանե բացառում են:

«Նարեկի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, բացի դրանից, ինքը չէր կարող իրեն նման հրազենային վնասվածք: Մենք ինքնասպանության վարկածին չենք հավատում, Նարեկը նման բան չէր անի, սպանություն է տեղի ունեցել, որը փորձում են կոծկել»,- ասաց ազգականներից մեկը:

Թե ինչ է տեղի ունեցել Արցախում եւ ինչ պայմաններում է մահացել զինծառայողը, հարազատները չգիտեն: Մեր զրուցակցի խոսքով, առաջիկայում Նարեկի հայրը մեկնելու է Արցախ` հանդիպելու հրամանատարական կազմի հետ եւ փորձելու հասկանալ` ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 16-ին եւ դրան նախորդող օրերին: Ի դեպ, դեպքից երկու օր առաջ Նարեկի ծննդյան օրն էր, ծնողներն ուտելիքով կապոց էին ուղարկել, ինչի համար նա շատ էր ուրախացել:

«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որ իրականությունը պարզվի: Մտադիր ենք փաստաբան վարձել»,- նշեց զինծառայողի ազգականներից մեկը:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  ձեռք բերված ապացույցների հիման վրա 6 անձի մեղադրանք է առաջադրվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից (2 դրվագ),

Հ.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը),

Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 365-րդ հոդվածի 1-ին մասով:

Լեյտենանտ Լ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաեւ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը),

Գ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու փորձը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից), 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցությունը՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն), 365-րդ հոդվածի 1-ին մասով եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Շարքային Գ. Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ