News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2017-ի  ընտրություններից հետո խորհրդարանից դուրս մնացող պատգամավորների ցանկում է նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հովսեփյանը։

«Ես հաստատ չեմ լինելու հաջորդ խորհրադարանում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դա ոչ մի անգամ չի քննարկել իր հետ քաղաքական ղեկավարությունը, անձամբ է որոշել։

Անդրադառնալով նոր կառավարության ձեւավորմանը՝ Ռուբիկ Հովսեփյանը հիշեց իր ու Կարեն Կարապետյանի աշխատանքը, երբ Աջափնյակ համայնքի թաղապետ էր, իսկ Կարեն Կարապետյանը՝ Երեւանի քաղաքապետ։ 

«Ես աշխատել եմ վարչապետի հետ, որ քաղաքապետ էր ու դրական կարծիքի եմ։ Լավ չի՞, որ փողոցային առեւտորրը վերացրե՞ց։ Կաշխատի վարչապետ՝ կտեսնենք․․․ հիմա  բոլորս միանգամից ընկել ենք, թե վայ խի էս փոփոխությունը եղավ, խի էն փոփոխությունը․․․․ աշխատանքը ցույց կտա»։

Ռուբիկ Հովսեփյանը դեմ չէ, որ հին, երկարամյա բարձրաստիճան պաշտոնյաներին փոխարինելու են գալիս երիտասարդներն ու հանրությանը անհայտ դեմքերը։ Իր եղբայր Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հավանականության մասին ՝լ ասաց՝ չի լսել նման բան, բայց եթե փոփոխություն է արձանագրվում, դա դեռ չի նշանակում, որ տվյալ պաշտոնյան թերագնահատվում է։ 

«Ո՞վ է ասել, որ եթե աշխատանքի փոփոխություն է լինում, թերագնահատվում է մարդը։ Ես չեմ լսել, որ փոխեն իրեն, բայց որ երիտասարդները ավելի լավ են աշխատում․․․ ո՞նց եք գտնում Դուք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ