News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող 41-ամյա տղամարդու պաշտպանի բողոքը: 6 տարվա ազատազրկման դատապարտված  Նալբանդյան գյուղի բնակիչ Գագիկ Մկրտչյանի պատիժը մեղմացվել է: Վերաքննիչ դատարանը բեկանել եւ փոփոխել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Գագիկ Մկրտչյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման:

2013թ. հոկտեմբերի 5-ին` տեսնելով փողոցով անցնող անչափահաս աղջկան, իր «Մերսեդես բենց» մեքենայի ղեկին նստած վիճակում բաց պատուհանից ցուցադրել է առնանդամը:

16 տարին չբոլորած աղջիկը շփոթվել ու հեռացել է, ավելի ուշ նա ոստիկանություն է զանգել ու հայտնել տեղի ունեցածի մասին,  սակայն Գագիկը մնացել է անպատիժ: 2014 թ. ապրիլի 25-ին Գագիկը նույն անառակաբարո գործողությունն է  կատարել 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ, որը դպրոցից տուն վերադառնալիս է եղել:  Նա  մեքենայի կողային պատուհանի ապակին բացել է, կանգնել է երեխայի կողքին ու ցուցադրել է իր առնանդամը՝ ասելով «Մի բան ցույց տամ, ոչ մեկին չասես»:

Նրան  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142 հոդվածի 1-ին մասով`Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նշենք, որ առաջադրված մեղադրանքում Գագիկն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման...
Ամենաշատ