News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե հավատանք Եվրահանձնաժողովին, Էգեյան ծովում ամեն ինչ շատ լավ է: Այս չորեքշաբթի ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի վերաբերյալ նոր թվեր են հրապարակվել, եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը խոսել է դրական կոնկրետ արդյունքների մասին, գրում է գերմանական   Die Welt թերթը: Հանձնակատարի խոսքով, հունիսին «հունական կղզի է եկել օրական ընդամենը  85 միգրանտ» անցյալ տարվա հոկտեմբերի յոթ հազարի դիմաց:

Բայց իրականում հանձնաժողովը, ընդգծում է պարբերականը, «գործարքը եւ դրա հետեւանքները միայն իր համար դրական լույսի ներքո է ներկայացնում: Զարմանալի է եւ այն, թե ինչու սեպտեմբերի վերջին այն համեմատաբար հին տվյալներ է հրապարակում»: Իսկ հարցն այն է, որ հուլիսին եւ օգոստոսին փախստականների թիվն աճել է մինչեւ համապատասխանաբար 1920-ի եւ 3447-ի, իսկ  այս ամիս այն էլ ավելի բարձր կլինի: Այդ ամենը նշանակում է, որ «գործարքն ի սկզբանե գործում էր, բայց այժմ արդեն ոչ», ընդգծում է թերթը, հայտնում է «Ինոպրեսսան»:

Այսպես, Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի գաղափարախոս Հերալդ Կնաուսը փախստականների վերաբերյալ գործող համաձայնագրի տապալում է կանխատեսում  միգրանտների աճող թվի եւ հունական իշխանությունների` փախստականներին կղզիներից մայրցամաք տեղափոխելու որոշման ֆոնին:   «Եթե ի վերջո միգրանտներին Թուրքիա վերադարձնելու փորձը չհաջողվի, Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրին տապալում է սպասում», - Die Welt-ի հետ զրույցում հայտնել է Կնաուսը:

Կնաուսը  Էգեյան ծովով «անցումների» աճող թիվը բացատրում է ռիսկերին փոփոխված մոտեցմամբ: «Միգրանտներին Էգեյան ծովում պահում էր անհուսության զգացումը: Նրանք կարծում էին, թե մյուս ափ անցնելուց հետո կհայտնվեն կամ հունական կղզիներում կամ էլ դարձյալ Թուրքիայում: Իսկ այժմ հասկանում են, որ Հունաստանում մնալու կամ էլ որոշ դանդաղումով դեպի հյուսիս տեղաշարժվելու իրենց շանսերն այնուամենայնիվ փոքր չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ