News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բակային հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ ՀՀԿ-ին ենք թիրախավորում, մյուս կողմից հանրությունը պետք է իմանա չակերտավոր ընդդիմադիր կուսակցությունների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, մեկնաբանելով տեսակետը, թե Վանաձորում ոչ թե ընդդիմություն- իշխանություն պայքար է, այլեւ ընդդիմադիր տարբեր ուժերի միջեւ է պայքարը:

«Մենք ավելի շատ «Հանրապետական»-ին ենք թիրախավորում, մյուս կողմից՝ չակերտավոր ընդդիմադիր կուսակցությունները միշտ շփոթության մեջ են գցել հանրությանն ու տարել հիասթափության: Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ-ի մասին ժողովուրդը գիտի, բայց ընդդիմադիր կոչվող կուսակցությունների մասին շատ քիչ գիտի, հետեւաբար պիտի իմանան՝ ով ով է, ինչ ճանապարհ է անցել, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել»,- ասաց Արամ Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ընդգծեց, որ իրենց գնահատականները զուտ քաղաքական են եւ իրենք ոչ մեկի հետ թշնամական կամ անձնական խնդիրներ չունեն, ապա հորդորեց՝ եթե իրենց դեմ փաստեր ունեն, կարող են ներկայացնել:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ունեցած տարաձայնություններին՝ Արամ Խաչատրյանը նշեց, որ իրենք ոչ միայն «Լուսավոր Հայաստանի», այլեւս մյուս բոլոր կուսակցությունների մասին փաստեր են ներկայացրել:

«Նրանք հայտարարություն տարածեցին, թե թեկնածուներն ինքնաբացարկ անեն, որովհետեւ իրենք են ֆավորիտ «Հանրապետականին» հաղթելու: Մենք միակ կուսակցությունն էինք, որ արձագանքեցինք իրենց կոչին եւ պայմաններ ներկայացրինք. համարու՞մ եք, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, համարո՞ւմ եք, որ «Մարտի 1»-ի պատասխանատուներից մեկը Սերժ Սարգսյանն է, եւ արդեն հաջորդը օրը մինչեւ 18:00-ն որպես պատգամավոր կազմեք իմպիչմենտի գործընթացի նախագիծ: Իրենք առաջին երկու հարցին չպատասխանեցին, իսկ երրորդ հարցն էլ աղավաղեցին: Հետեւաբար, մենք չհանեցինք մեր թեկնածությունը: Այնպես չի լինում՝ գնալ Երեւանում Կառավարության ծրագրերին կողմ քվեարկել, գալ Վանաձորում ասել՝ պայքարում ենք «Հանրապետականի» դեմ»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ