News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը հնարավոր կլինի իրագործել, եթե ընդդիմությանն ու զինյալներին իրարից տարանջատեն: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է BBC–ին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմը երբեք չի վերաբերել «Իսլամական պետությանն» ու «Ջեբհաթ ան Նուսրային»: «Մենք հավատում ենք, որ ռուս- ամերիկյան համաձայնագիրը պետք է իրագործվի, - ասել է նա,- Կարեւոր է տարանջատել ընդդիմությանն ու ահաբեկիչներին: Եթե ԱՄՆ –ն նպաստի դրան՝ ապա կլինի նաեւ հրադադար: Իհարկե բացառությամբ «ան Նուսրայի»:

Լավրովը հայտնել է, որ կցանկանար տեսնել Հալեպում հումանիտար շարասյան վրա Ռուսաստանի հարվածի ապացույցները,եթե իհարկե այդպիսիք կան: Ռուսաստանը, Լավրովի խոսքով, Սիրիայում չի գործածում որեւէ զինատեսակ, որը արգելված է ՄԱԿ-ի կողմից:

Նախարարը նաեւ նշել է, որ ՌԴ-ն այդպես էլ բացատրություն չի ստացել, թե ինչու է բանակցությունների հարցերով զբաղվող սիրիական ընդդիմադիր գերագույն կոմիտեն հանդես գալիս « Ջեբհաթ ան Նուսրայի» աջակցությամբ: «Ես այդ խնդիրը բարձրացրել են ամեն անգամ Ջոն Քերրիի հետ հանդիպումների ժամանակ, նա միշտ խոստանում էր,որ հենց մենք վերջացնենք հարվածները, Բաշար Ասադն էլ դադարեցնի հարվածները, նրանք կսկսեն տարանջատել ահաբեկիչներին ու ընդդիմությանը: Այս տարվա ընթացքում շատ հոիմանիտար դադարներ են եղել ՄԱԿ-ի խնդրանքով՝ 48 ժամյա, 72 ժամյա, բայց ամեն անգամ այդ դադարները օգտագործվել են «ան Նուսրայի» կողմից արտասահմանից նոր մարտիկներ ու սպառազինում ստանալու համար»:

Լավրովը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի հնարավոր վերջին գործողությունների մասին պաշտոնական Վաշինգթոնի վերջին հայտարարությունները անընդունելի սպառնալիք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ