News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») 6 տարի առաջ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատավարությունը:

Դեռեւս հուլիսին պետք է լիներ պաշտպանական ճառն ու ամբաստանյալի վերջին խոսքը: Սակայն առ այսօր նրանք դատարան չեն ներկայանում՝ ամեն անգամ հիմնավորելով, որ առողջական խնդիրներ ունեն:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին: Նշենք, որ դատախազը պահանջում է գործը կարճել վաղեմության հիմքով, մինչդեռ Կարապետյանի փաստաբանը պնդում է, որ մեղադրանքը պետք է վերաորակել:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, որը ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել:

Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել միայն 2014թ. հուլիսին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57 հազար 6 հարյուր ԱՄՆ դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Ամենաշատ