News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանը, որին դանակահարել էր մահացած երեխայի հայրը, դուրս է գրվել հիվանդանոցից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Վահե Դանիելյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այժմ բուժումը տնային պայմաններում է շարունակում:

Նշենք, որ երեխայի վրաերթի ենթարկելու գործով առաջին դատական նիստը պետք է կայանար սեպտեմբերի 8-ին, սակայն այն հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալը հիվանդանոցում էր: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին:

«Բժիշկը դեռ չի որոշել՝ Վանիկ Սարգսյանը կկարողանա դատական նիստին մասնակցել, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել 2016թ. հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ