News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուրբաթ Ավստրալիայի Գոլդ-Քոսթ քաղաքի Sea World զվարճանքների այգում փրկել են ամերիկյան բլուրների ուղեւորներին: Վագոնը, որով երթեւեկում էին մարդիկ, տեխնիկական անսարքության պատճառով կանգ է առել  կառույցի ամենավերին հատվածում, հայտնում է NTDTV-ն: 8 հանգստացողներ մնացել են 30 մետր բարձրության վրա:

Պատահարը տեղի է ունեցել Քվինսլենդի Sea World զվարճանքների այգում: Բոլոր հանգստացողներին տարհանել են, բայց վագոններից մեկը մնացել է բլուրների գագաթին: Մինչ այգու անվտանգության աշխատակիցներ էին վեր մագլցում մարդկանց դուրս բերելու համար, Ավստրալիայի լրատվական հեռուստաալիքը դեպքի վայր է ուղարկել տեսախցիկներով զինված ուղղաթիռ: Պարզվել է, որ հանգստացողներն ընդհանրապես տեղի ունեցածից վախեցած չէին. նրանք սկսել են ուրախ թափահարել ձեռքերը եւ ողջույն ուղարկել ընկերներին:

Բլուրը կոչվում է Storm Coaster, որի բարձրությունը 28 մետր է, երկարությունը՝ 470: Օգնության սպասող ուղեւորները վագոնում են մնացել մոտ 2 ժամ:

Բոլոր ուղեւորներին բարեհաջող իջեցրել են անվտագնության սարքերի միջոցով: Այնուհետեւ նրանց բժիշկներն են զննել: Ոչ մեկի մոտ վնասվածք չի հայտնաբերվել:

Գնացքի ուղեւորների մեծ մասը դեռահասներ էին:

Այս բլուրները այցելուների համար բացվել է 2013 թվականին: Վագոնները զարգացնում են միչեւ 70 կմ/ժամ արագություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ