News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Աստանա այցելելու մտադրությունը վկայում է Իսրայելի աշխարհաքաղաքական հավակնությունների տեսակետից Ղազախստանի աճող կարեւորությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է պաշտոնական այցով մեկնել Ղազախստան: «Նեթանյահուի հայտարարությունը Իսրայելում որոշակի ուշադրություն հրավիրեց, քանի որ Իսրայելի ղեկավարների այցելությունները Կենտրոնական Ասիա շատ հազվադեպեն: Օրինակ, 2009-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը Ղազախստան առաջինն էր այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը 1922-ին դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Ղազախստանի հետ»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ղազախստան այցելելու պլանները հաջորդեցին 2015-ի նոյեմբերին Իսրայելի քայլերին, որոնք ուղղված էին ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելուն: «Իսրայելի եւ Ղազախստանի ռազմավարական գործընկերությունը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ղազախստանի նշանակությունը՝ որպես Իսրայելին նավթի մատակարար: Կա նաեւ անավտանգության ոլորտը, քանի որ Իսրայելը Ղազախստանին ապահովում է հակահաբեկչական աջակցություն եւ ռազմական տեխնոլոգիաներ:

Սկսած՝ 1990-ից Իսրայելն ու Ղազախստանը բազմակողմ գործընկերություն են զարգացնում անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների, հակաահաբեկչական համագործակցության եւ հնդհանուր հետախուզության պլանում: Առեւտրի տեսակետից Իսրայելը Ղազախստանի 5-րդ խոշոր առեւտրային գործընկերն է եւ ամեն տարի Ղազախստանից ներկրում է մոտ 1.4 մլրդ դոլար ծավալի ապրանք»,- ընդգծել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ