News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինում ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել ծիծաղող Ադոլֆ Հիտլերի հսկայական, շարժվող պատկերի մասին, որն ինստալյացիայի մաս է կազմել, հայտնում է Ասոշեյթեդ Պրեսը: 

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ԳԴՀ-ի մայրաքաղաքի շենքերին գերմանացի ավելի քան տասներկու պատմական անձանց դեմքերով լուսային շոուի փորձնական գործարկման ընթացքում:  Ոստիկանության խոսքով, Երրորդ Ռեյխի խորհրդանիշների տարածումն արգելված է, բայց այս անգամ բացառություն է արվել հանուն արվեստի:   

Ինստալյացիան լուսային շոուի մաս է կազմում, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ