News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկորդուհի Սյուզաննա Վարոսյանը կորցրել է լսողությունը, նրա բուժման համար գումար է անհրաժեշտ:

Սյուզաննայի մայրը՝ Զինա Ավդալյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա լսողությունը կորցրել է մեկ տարի առաջ, պետք է վիրահատության ենթարկվի: 

«Հետո պետք է լսողական սարք տեղադրվի, որի արժեքը 5000 դոլար է: Վիրահատության համար անհրաժեշտ 3 միլիոն դրամն ունենք, բայց սարքի գումարը գտնել չենք կարողանում»,- ասաց մայրը:

30-ամյա Սյուզաննան լսողության խնդիր ունի արդեն 1 տարի:

«Ժամանակի հետ լսողությունը նվազել էր, չէր նկատել: Հետո գրիպով էր հիվանդացել, սթրեսներ էր տարել, ներգանգային ճնշումն էլ բարձրացել էր ու կորել էր լսողությունն ամբողջությամբ»,- պատմեց Սյուզաննայի մայրը:

 Սյուզաննա Վարոսյանը մասնակցել է աշխարհի առաջնությունների, Հայաստանի բազմակի չեմպիոն է, համահայկական խաղերի մրցանակակիր:

 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում Սյուզաննա Վարոսյանի անունով բացվել է հաշվեհամար

AMD 220271713384000

EUR 220271712059002

RUR 220271710992958

USD 220271711941001

Տպել
Ամենաշատ