News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Ֆիլիպինների դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ Հիտլերի մասին արած հայտարարությունից հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ից:

«Այդ կապակցությամբ Գերմանիայում ֆիլիպինների դեսպանին կանչել են ԱԳՆ զրուցելու համար»,- հայտնել են գերատեսչությունից:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հերթական սկանդալային հայտարարությունն էր արել՝ իրեն համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ: Դուտերտեն լրագրողների հետ զրույցում ասել էր, թե որոշ քննադատներ իրեն պատկերում են Հիտլերի զարմիկի տեսքով: Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր հրեաների է սպանել, Ֆիլիպինների նախագահն ասել էր. «Ֆիլիպիններում միլիոնավոր թմրամոլներ կան: Ես երջանիկ կլինեի սպանել նրանց: Եթե Գերմանիայում Հիտլեր է եղել, ապա Ֆիլիպիններում կա…»,- ասել էր Դուտերտեն՝ մատնացույց անելով իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ