News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սալվադորի բնակիչ Սանտյագո Սանչեսը 18 տարի է՝ ստորգետնյա թունել է փորում: Նրա խոսքով՝ իրեն դա հրամայում է անել Աստված, գրում է Daily Mail-ը:

Սանչեսը պնդում է, որ լսել է Աստծու ձայնը, որը հրամայել է փորել այդ թունելը: 69-ամյա տղամարդը նշում է, որ մտադիր է իրեն նվրել այդ գործին՝ ընդմիջելով միայն քնելու համար:

Նրա խոսքով՝ երկնային ձայնն իրեն հրամայել է ամեն օր հողից 40 կգ հող ու քար հանել: Տղամարդն ամեն օր՝ գիշերը ժամը 3-ին, արթնանում է եւ գնում դեպի թունելը, թեպետ չգիտի, թե ուր է այն տանելու եւ ինչի համար: Սանչեսը նաեւ չգիտի, թե երբ է ավարտվելու իր աշխատանքը:

Թունել մտնելու փորձ կատարածներից մեկը հայտնել է, թե չի կարողացել հաղթահարել տարածության անգամ կեսը, քանի որ սկսել է շնչահեղձ լինել: Սանչեսի խոսքով՝ դա զարմանալի չէ, քանի որ մինչեւ վերջ հասնել է վիճակված միայն իրեն:

Նրա կնոջ՝ Իզաբել Վենտուրայի խոսքով՝ բոլորը ամուսնուն խելագարի տեղ են դնում, սակայն նա ուշադրություն չի դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ