News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում`թույլ չտալով Կարո Եղնուկյանին տեսակցել իր երեխաներին, որոնք երկուշաբթվանից ուսման նպատակով  տեղափոխվելու են արտերկիր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադիր խորհրդարանից:

«Քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում՝ թույլ չտալով, որ Կարո Եղնուկյանը տեսակցի իր երեխաներին, որոնք պատրաստվում են ուսման նպատակով երկուշաբթի օրը մեկնել արտերկիր: Միջնորդությունը ներկայացվել է 10 օր առաջ, ըստ օրենքի դրա պատասխանը պետք է տրվեր ներկայացնելուց 5 օր անց, սակայն մինչ օրս  որևէ պատասխան չի եղել։ Կարո Եղնուկյանը փաստում է, որ քննչական ծառայությունը իր նկատմամբ դրսևորում է խտրական վերաբերունք, և խստորեն դատապարտում է այս երևույթը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եղնուկյանների ընտանիքը 7 տարի առաջ  ԱՄՆ-ից ներգաղթել է  Հայաստան՝ մշտական բնակության նպատակով։

Տպել
Ամենաշատ