News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լոզանի պայմանագրի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությունը վտանգավոր է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ առհասարակ տարածաշրջանի համար, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանը նախօրեին քննադատել էր 1923-ի Լոզանի խաղաղության պայմանագիրը, համարելով, որ այն անշահավետ է Թուրքիայի համար: Հունաստանում քաղաքագետները կարծում են, որ Թուրքիայի ժամանակակից ղեկավարությունը բացահայտորեն կասկածի տակ է դնում Լոզանի պայմանագիրն ու երկու երկրների միջեւ պետական սահմանները:

«Հույն-թուրքական հարաբերությունները, էգեյան ծովի ու կղզիների կարգավիճակը հստակ եւ վերջնականապես կարգավորող Լոզանի պայմանագիրը վիճարկելը վտանգավոր է ինչպես մեր երկու երկրների հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ: Անկախ իրական պատճառներից, որոնք նման հայտարարությունների պատճառ են դարձել, Հունաստանը մտադիր չէ գնալ այդ ճանապարհով որպես պետություն, որը հետեւողականորեն պաշտպանում է իր սուվերեն իրավունքները միջազգային նորմերի հիման վրա»,- ասել է Ցիպրասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ