Սեպտեմբերի 29-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 1254 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 30.7 գրամ «մարիխուանա», 1,03 գրամ «ափիոն» եւ 19 հոգեմետ դեղահաբ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 կարճեցված փողով որսորդական հրացան, 3 ինգնաձիգի դատարկ պահունակ, եւ 71 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող: