News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում մշակվել է նախադեպը չունեցող այլընտրանքային տրանսպորտային համակարգ՝ Share4Car։ Այն ներկայացված է DigiTec Expo տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Share4car ընկերության PR մենեջեր Լիլիթ Մուրադյանը, համակարգն առցանց AutoStop է, միեւնույն ուղղությամբ երթեւեկող մարդկանց կապող հարթակ:

Հարթակի գաղափարը առաջացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված free car քաղաքացիական ակցիայի ժամանակ, երբ վարորդներն առաջարկում էին համաքաղաքացիներին տեղափոխել իրենց երթուղու շրջանակներում:

Համակարգում կարելի է գրանցվել եւ որպես վարորդ, եւ որպես ուղեւոր: Գրանցվելով վարորդները նշում են իրենց երթուղին, մեքենայում ազատ տեղերի քանակը, ինչպես նաեւ այն գումարի չափը, որի դիմաց կկատարեն տեղափոխումը: Ընդ որում այդ գումարի չափը ընկերության կողմից սահմանվել է Երեւան քաղաքի համար 80-300 դրամ, իսկ մայրաքաղաքից դուրս՝ կիլոմետրի համար 15-20 դրամ: Լիլիթ Մուրադյանի խոսքերով հավելվածը այլընտրանքային տրանսպորտային միջոց է: «Share4Car-ն ավելի էժան է, քան տաքսի ծառայությունները եւ ավելի արագ, քան երթուղայինները»,- հավելում է նա:

Հավելվածն արդեն ունի ավելի քան 6000 օգտատեր, android եւ iOS օպերացիոն համակարգերի համար հավելվածի տարբերակները, համապատասխանաբար 3000+ եւ 1000+ ներբեռնումներով:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկել է DigiTec Expo տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի շրջանակում տեղական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ այցելուներին ներկայացրին նորույթներ, նոր հավելվածների մշակումներ, տեխնիկա եւ համակարգիչներ, բջջային հավելվածներ եւ խաղեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ