News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին Հայաստանից երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե օգնությունն ուղարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի Նոր գյուղ ու Վիլլաներ հայաբնակ թաղամասերը, ինչի հետեւանքով զոհվել էհինգ հայ: Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթի տվյալներով զոհվածներն են Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան- Փերեչիկլյանը։ եւս մեկ զոհված կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ