News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օտար լեզվով շփումն ազդում է բարոյականության վրա: Նման պնդում են անում Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի գիտնականների խմբի ներկայացուցիչները: Նրանց իրականացրած հետազոտությունը հրապարակվել է Cognition ամսագրում: Գիտնականները հետազոտել են մարդկանց գործողությունները, որոնք բախվում են ոչ միանշանակ իրավիճակների, եւ որոնք նկարագրվում են իրենց համար օտար լեզվով, հաղորդում է Planet-today-ը:

Թեկուզ կարելի է վերցնել վագոնների մասնակցությամբ  դասական օրինակը: Խնդիրը հետեւյալն է. մարդը պետք է ընտրություն կատարի՝ կամ ոչինչ չանել, որի հետեւանքով գնացքը վրաերթի կենթարկի 5 մարդու, կամ փոխել գնացքի ուղղությունը որոշող սլաքը, որի «շնորհիվ» այն կսպանի «ընդամենը» մեկ մարդու: Սակայն վերջին դեպքում դա տեղի կունենա գիտակցված գործողության հետեւանքով, որին ոչ բոլորն են համարձակվում գնալ:

Իսկ երբ այդ նույն իրավիճակը մարդուն բացատրում են իր համար օտար լեզվով (որը նա հասկանում է), ապա նա հակված է իրավիճակը քննարկել առանց ավելորդ զգացմունքային տատանումների՝ նախընտրելով գործնական մոտեցում, ինչը ենթադրում է փրկել 5 մարդու եւ «սպանել» մեկ մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ