News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի Վիտերբո քաղաքի էտրուսկյան Վուլչի նեկրոպոլիսում հնագետները եւս 17 դամբարան են գտել, որոնցում եղել եեն զարդեր եւ թանկարժեք քարեր: Դրանք հանգուցյալների հետ դնում էին հարազատները՝ նրան անցումը հանդերձյալ աշխարհ հեշտացնելու համար, փոխանցում է Planet-today-ը:

Ենթադրաբար մ.թ.ա. 3-9 դարերին պատկանող դամբարանները գտել են Պյուջետ Մինգարելիի շրջանում, որտեղ վերջին ամիսներին հնագետները կանխել էին դիակապտողների կողմից ապօրինի պեղումները:

Դամբարաններից մեկում եղել են արծաթյա մատանիներ, բրոնզյա զարդեր եւ մի քանի սկահակ:

Մեկ այլ դամբարանում, որը պատկանում էր երիտասարդ աղջկա, գտել են ոսկյա ականջօղեր եւ եղրեւանու 2 արձան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ