News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի հարկային մարմիններն ավելի քան 10 հազար քաղաքացիների ծանուցում են ուղարկել «ձրիակերության» տուգանքները վճարելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բելառուսի Հարկային գանձումների նախարարությանը:

Նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիները կարող են վիճարկել գանձումը՝ հարկային մարմնին ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր կամ բացատրություններ: Ավելի քան 11 հազար քաղաքացի իշխանություններին իրազեկել են, որ ազատված են գանձումից:

Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ձրիակերության» մասին դեկրետ էր ստորագրել, որով կես տարուց ավելի չաշխատող եւ հարկեր չվճարող աշխատունակ քաղաքացիները պետք է 2015-ի համար վճարեն 245 դոլար, իսկ 2016-ի համար 186 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ