News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.47-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Կամազ» մակնիշի 67 UU 405 (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Ե.) եւ «Բելառուս» մակնիշի 18-OO (վարորդ՝ 1956 թ. ծնված  Ն. Ե.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Փրկարարները «Բելառուս» ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին՝ 1967 թ. ծնված Գ. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ն. Ե.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: 

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Տպել
Ամենաշատ