News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն, ի վերջո, ում է նշանակելու պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ: Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ 18 նախարարներից 16-ին: Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին, եւ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է ձեւավորած լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում: Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին եւ Սերժ Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին:

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին՝ պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կնշանակվի Էդվարդ Նալբանդյանը:

Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը:

ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել՝ հարցերը լուծելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ