News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ սիրիական հարցում ռուսները խորամանկությամբ շրջանցել են իրեն, գրում է The New York Times–ը ՝ վկայակոչելով 40 րոպեանոց աուդիոձայնագրությունը, որը արվել է ՄԱԿ ԳՎ շրջանակում կայացած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ

Պարբերականի պնդումով Քերրիի ու մի շարք սիրիական հումանիտար կազմակերպությունների երկու տասնյակ ներկայացուցիչների, նաեւ չորս երկրների դիվանագետների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 22-ին, կառավարական զորքերի ու Արաբական հանրապետության ընդդիմության միջեւ հրադադարի ռեժիմի ժամկետը լրանալուց մի քանի օր հետո;

Թերթը գրում է, որ Քերրին մի քանի անգամ գանգատվել է, որ սիրիական հարցում իր դիրքորոշումը «ամրապնդված չի եղել հակամարտության ուժային լուծման լուրջ սպառնալիքով»։ «Նրա հիասթափությունն ու անհամաձայնությունը Սպիտակ տան հետ  գաղտնիք չէին, բայց ձայնագրության մեջ Քերրին բացահայտ դժգոհում է, որ ռուսները խորամանկությամբ առաջ են անցել իրենից, անհամաձայնություն է հայտնում Օբամայի որոշումների հետ ու ասում, որ Կոնգրեսը երբեք չի համաձայնի ուժի կիրառման հետ»,- պնդում է NYT–ը։ «Մենք փորձում ենք դիվանագիտական ոճով վարել գործերը, ու դա լավ չէ։ Ոչ ոք մեզնից շատ հիասթափված չէ»,- մեջբերում է պարբերականը Քերրիի խոսքը

Նվազ ցնցող չէր Քերրիի մեկ այլ հայտարարություն, որում նա ենթադրել է, որ Սիրիայում ընտրություններին պետք է մասնակցի գործող նախագահ Բաշար Ասադը, չնայած Օբամայի պաշտոնական դիրքորոշումը առաջվա պես չի ենթադրում իրադարձությունների նման զարգացում՝ Սպիտակ տունը պնդում է, որ Ասադը պետք է հրաժարական տա։

Քերրին նաեւ ցնցել է այն խոստովանությամբ, որ ԱՄՆ-ն ոչ մի օրինական հիմքեր չունի հարձակվելու Ասադի կառավարության վրա, քանի որ ռուսական ուժերը այնտեղ են իշխանությունների հրավերքով։

Թերթը գրում է, որ հանդիպման մասնակիցները իրարից բաժանվել են ճնշված տրամադրությամբ՝ վստահ, որ հետագայում Սպիտակ տնից օգնություն ակնկալել չարժե։

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել այդ հանդիպումը՝ հայտնելով, որ այն մասնավոր բնույթի էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ