News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարիբյան ծովում Մեթյու փոթորիկը սեպտեմբերի 30-ի նախօրեին հասել է վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ կատեգորիայի, հայտնում է ԱՄՆ փոթորիկների դիտարկումերի ազգային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Փոթորկի ներսում քամու արագությունը հասնում է ժամում 260 կմ-ի, այն սպառնում է Յամայկային, Կուբային, Հաիթիին, նաեւ Կոլումբիայի ու Վենեսուելայի կարիբյան ափերին։ Հիմա այն մոտ 120 կմ հեռավորության վրա է Կոլումբիայի ափերից ու 710 կմ՝ Յամայկայից։ «Մեթյուն» այս սեզոնին Կարիբյան ծովում ամենաուժեղ փոթորիկն է։

Կոլումբիայում արդեն մեկ մարդ զոհվել է հորդառատ անձրեւներից ու ջրհեղեղից։ Պանամայի իշխանությունները նույնպես տագնապ են հայտարարել «Մեթյուի» կապակցությամբ։ Հինգերորդ կատեգորիայի փոթորկի դեպքում քամու արագությունը հասնում է ժամում 250 կմ-ի, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ