News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում նորամուծություններ է կատարում եւ բոլորին հորդորում մտահոգվել պետական բյուջեի մասին, որոշ չինովնիկներ գլուխները կախ տարված են հարստանալու մոլուցքով։ «ՉԻ» տեղեկություններով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գեւորգյանը վերջերս աշխատանքի է տեղավորել նաեւ իր փոքր որդուն՝ Արթուրին։ Վերջինս ղեկավարելու է «Հայջրմուղկոյուղու» Կոտայքի Լոռու մարզերի մասնաճյուղը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հնարամիտ Նորիկ Գեւորգյանը ոչ միայն իր ընտանիքի անդամներին է; եկամտաբեր աշխատանքների   տեղավորում,   այլեւ,  օգտվելով պաշտոնական դիրքից, աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին։ Նա իր եղբոր որդիների համար հաջողացրել է յուղոտ պաշտոններ ստանալ «Հայջրմուղկոյուղու» Արտաշատի մասնաճյուղում, իսկ քրոջ որդիները քեռու շնորհիվ աշխատանք են գտել նույն կառույցի Կենտրոն մասնաճյուղում։

Հիշեցնենք, որ Նորիկ Գեւորգյանի մյուս որդու Արման Գեւորգյանի մասին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ