Ադրբեջանի Միլի Մեջլիսը մտափոխվել է եւ որոշել չվիճել Եվրանեսթի հետ: Հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը կայացվել է նախօրեին, հայտնում է contact.az-ը:
Կառույցի հետ հարաբերությունները խզվել էին այն բանից հետո, երբ 2015-ի դեկտեմբերի 10-ին Եվրանեսթն առաջարկել էր պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի դեմ երկրում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով եւ պահանջել էր ազատել քաղբանտարկյալներին:
2016-ի ապրիլին Եվրախորհրդարանն Ադրբեջան էր ուղարկել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Միլի Մեջլիսի հետ երկխոսությունը վերականգնելու համար: Դրա արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում նշվում էր, որ անհրաժեշտ է վերականգնել համագործակցությունը: