News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կբացվի Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող Տիեզերական կոմպետենցիայի առաջին կենտրոնը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Ռոսկոսմոս» ռուսական պետական կորպորացիայի մեքենաշինության կենտրոնական ԳՀԻ –ի առաջատար գիտաշխատող Վիկտոր Կրիվոպուսկովը։

Կենտրոնը ծրագրում են տեղակայել ԱԻՆ-ում, իսկ դրա օգնությամբ ստացվող արբանյակային տվյալները կիրառել անշարժ գույքի կադաստրում, օդերեւութաբանության ոլորտում (գյուղատնտեսությանն օգնելու համար), արտակարգ իրավիճակների դեմ։

Նույնպիսի կենտրոն էլ ծրագրում են բացել Հայաստանի Կրթության նախարարությունում, որպեսզի տիեզերական դիտարկումների օգնությամբ ստացված գիտելիքները (բնական գիտությունների ոլորտում եւ ոչ միայն) հասանելի դառնան դպրոցներին ու բուհերին, հավելեց Կրիվոպուսկովը։

«Այդ տեխնոլոգիաները արդեն գործում են Ռուսաստանում։ Հիմա մեր խնդիրն է Հայաստանը հաջող օրինակ դարձնել դրանց կիրառման համար»,- նկատել է Կրիվոպուսկովը։

Այդ նույն տեխնոլոգիաներն են ներկայացվելու հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանում կկայանա ՀԱՊԿ Ակադեմիայի բացումը։

«Երբ այստեղ սովորեն այլ երկրներից կուրսանտներ, նրանք իրենց հետ կտանեն Հայաստանում ստացած գիտելիքներ ու տեխնոլոգիաներ։ Այդ գիտելիքները կդառնան նրանց ապագա աշխատանքի հիմքերից մեկը»,- նկատել է Կրիվոպուսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ