News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի սոցիալական ապահովության ծառայությունը կստեղծի միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ կմիավորի թոշակների եւ նպաստների մասին տվյալների բազան: Այս մասին Երեւանում ընթացող DigiTec Expo 2016 ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Աշխատանքի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը

Հայաստանում այս կամ այն սոցիալական ծառայություններից օգտվողների թիվը հասնում է 620 հազարի: Միասնական համակարգը կբարձրացնի օգնության հասցեականությունը, քանի որ ծառայության ստորաբաժանումները կկարողանան ավելի հեշտ փոխանակել տեղեկությունը: Կկրճատվի նաեւ ծառայություններ մատուցելու ժամանակը:

Բացի այդ, կկրճատվի  նպաստների ու այլ վճարումների նշանակման ժամանակ սխալվելու ռիսկը, հավելեց Սաիյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ