News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական Instigate ընկերությունը ցանկանում է Ստեփանակերտում իր մասնաճյուղին թույլ տալ առանձնանալ ու անկախ ընկերություն դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Instigate Design ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:

ԼՂՀ մայրաքաղաքում ընկերության մասնաճյուղը դեռեւս պատվերներ է ստանում Instigate-ի կազմում ընդգրկված մեկ այլ ընկերությունից՝ Instigate Mobile-ից: Բայց, հավանական է, որ շուտով ընկերությունը կսկսի տեղի պատվերները կատարել, հիմնականում պաշտպանական, հավելել է Պողոսյանը:

«Նրանք արդեն տեղի պատվերներ կատարում են, սեփական մարկետինգն են վարում, փորձում են գործել որպես ինքնուրույն ընկերություն: Ընդհանուր առմամբ մեր մասնաճյուղերում մենք ողջունում ենք բաժնետոմսեր թողարկելու, անկախ դառնալու եւ ինքնուրույն շուկա դուրս գալու ցանկությունը: Իսկ մեր Ստեփանակերտի գործընկերների հետ նաեւ նոր տեխնոլոգիական արտադրություն հիմնելու պլաններ ունենք»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ