News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնական Կիոտո քաղաքում մի դիզայներ կիմոնո է կարել շոկոլադի հոտով կտորից, հայտնում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։

Նրա տվյալներով, Նոբուակի Տոմիտան այս ամիս իր աշխատանքը ներկայացնում է Թուրինում՝ Ճապոնիայի ու Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 150-ամյակի կապակցությամբ։

Շոկոլադե կիմոնոյի ստեղծումը 4 տարի է տեւել, 2012-ին առաջին փորձը ձախողվել էր ու դիզայներին չէր հաջողվել այնպես իրար կապակցել կտորի գույնն ու հոտը, որ դրանք չանհետանան։

Թուրինից իր գործընկերների հետ միասին նա սկսել է շոկոլադից բացի օգտագործել նաեւ կակաոյի հատիկներ Իտալիայից, մի քանի հարյուր փորձից հետո միայն հասնելով ցանկալի արդյունքի։

«Մենք տեսնում ենք, թե տարեցտարի ինչքան են քչանում պրոֆեսիոնալները ավանդական արվեստում ու արհեստում։ Ես հույս ունեմ, որ արվեստի իմ նոր ձեւով կպահպանեմ ավանդույթները Կիոտոյում»,- մեջբերում է գործակալությունը Տոմիթայի խոսքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ