Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 20.44-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Աշոտավան հատվածի 5-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AE 544 պետհամարանիշով (վարորդ՝ 46-ամյա Ս. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը՝ մոտ 30 մետր:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված: