News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները որոշում են կայացրել ոստիկանների համար 6 մլն դոլարի չափով հազար հատ մարմնի տեսախցիկ գնել, հայտնում է New York Daily News-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ 5 տարվա ընթացքում քաղաքի իշխանությունները 6 մլն 425 հազար դոլար կհատկացնեն նման տեսախցիկներ գնելու համար:

Ոստիկանության կոմիսարի տեղակալ Բենջամին Թաքերի խոսքով՝ տեսախցիկները 2017-ի սկզբից հասանելի կլինեն ոստիկանական 20 տեղամասերի համար: Դաշնային դատարանի դիտորդը կուսումնասիրի, թե ինչպես են դրանք ազդում ոստիկանների գործողությունների, ինչպես նաեւ նրանց դեմ դատական հայցերի եւ բողոքների քանակի վրա:

Այս քայլը ձեռնարկվել է անզեն սեւամորթների վրա ոստիկանների կողմից կրակելու դեպքերի աննախադեպ աճի ֆոնին: Դրանց նպատակն է խստացնել իրավապահների նկատմամբ հսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ