News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին կհրավիրի իր առաջին նիստը կայսր Աիկիհիտոյի՝ գահից հրաժարավելու հնարավորության հարցը քննարկելու համար: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Այս տարվա օգոստոսին 82-ամյա կայսրն անսովոր հեռուստաուղերձ հղեց բնակչությանը՝ հայտնելով, որ պատրաստվում է լքել «քրիզանթեմների գահը»:

Գործակալության տեղեկություններով՝ հանձնաժողովի առաջին նիստին կմասնակցեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ 6 փորձագետ:

Հանձնաժողովն իր աշխատանքը կկենտրոնացնի այն հարցի վրա, թե ինչպես է պետք կազմակերպել գահից հրաժարվելու գործընթացը, եւ կլսի մասնագետների կարծիքն այն մասին, թե որքանով է դա համապատասխանում երկրի սահմանադրական եւ միապետական կարգերին:

Կայսերական ընտանիքի մասին գործող օրենքը չի նախատեսում կայսեր կողմից գահից հրաժարվելու դեպքեր. միապետը պետք է իշխի ցմահ: Բացառված չէ, որ հանձնաժողովը միայն Ակիհիտո կայսեր համար օրենքում փոփոխություններ կմշակի, որպեսզի հնարավորություն տա հեռանալ առողջությունից գանգատվող միապետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ