News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջին մարդիկ ժամանակից Չիլիի ու Արգենտինայի տարածքում ապրել են դեռ 16 հազար տարի առաջ, ինչը հերքում է Ամերիկայի բնակեցման մասին պոպուլյար հիպոթեզը։ Դրան նվիրված հետազոտությունը Բուենես Այրեսի հնագետները հրապարակել են Plos One ամսագրում։

Գիտնականները Հարավային կոնուսում՝ Հարավային Ամերիկայի հարավային մասում գտել են նախնադարյան մարդու բնակության այնպիսի վկայություններ, ինչպիսիք են կենդանիների ոսկորներն ու մնացորդները, որոնք սատկել են մարդու գործունեության հետեւանքով, նաեւ մարդկանց զենքեր ու կենցաղային առարկաներ։ Այդ գտածոների տարիքը որոշվել է ռադիոածխաջրածնային անալիզի օգնությամբ։

Ավելի վաղ մասնագետները բազմիցս գտել են Հարավային Ամերիկայում մարդու բնակության մասին վկայող այնպիսի արտեֆակտեր, որոնք ավելի հին են, քան Հյուսիսային Ամերիկայում գտածները։ Առաջին նման գտածոն հայտնաբերվել է 1980-ականներին Չիլլիի հարավում՝ Մոնտե Վերդեում։

Ամերիկայի բնակեցման պոպուլյար հիպոթեզը ենթադրում է, որ նախնադարյան մարդիկ մայրցամաքում հայտնվել են 23 հազար տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի մասում, իսկ հետո տարածվել են ամբողջ մայրցամաքով մեկ։

Մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնաբերվել են առնվազն տասը բնակավայրեր, որտեղ մարդը բնակվել է 13․2 հազար տարի առաջ։ Սակայն եթե մարդիկ շարունակեին տարածվել դեպի Հարավային Ամերիկայի տարածք՝ ընդհուպ մինչեւ Հարավային կոնուս, ապա իրենց ճանապարհին նրանք կթողնեին հին բնակավայրերի հետքեր, որոնք գիտնականները առայսօր չեն հայտնաբերել։ Դա նշանակում է, որ մայրցամաքի բնակեցումը կարող էր սկսվել ոչ թե դրա հյուսիսային մասից, ինչպես ենթադրվում էր մինչեւ հիմա, այլ ուրիշ ճանապարհով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ