News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը եւս մեկ անգամ ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում եւ այդ խորապատկերում կարեւորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույնի գնահատելու անհրաժշետությունը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական եւ իրավական մի շարք հարցերի, քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով հաստատված դրույթներն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ