News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետեւեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այս մասին, սեպտեմբերի 30-ին, Իվանյան եւ Ասկերան համայնքներ այցելության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը մասնակցել է նորակառույց ջերմոցների բացման արարողությանը եւ խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:

Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմիցհիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարեւորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում եւ ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:

Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաեւ Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան եւ, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրական հնարավորություններին:

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանը ուղեւորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների եւ խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում եւ Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձեւաչափով հանդիպումները շարունակվելու են նաեւ հանրապետության մյուս շրջաններում:

«Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործում առանձնահատուկ դեր ունեն նաեւ հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարեւոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է վարչապետը եւ ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում:

Ա. Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության եւ մեղվաբուծության ոլորտներին: Նա նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, եւ գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք:

«Փոխվելու են նաեւ կառավարության մոտեցումները, եւ առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետեւեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ եւ ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը:

Ակտիվ քննարկման պայմաններում ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ եւ վարչապետից ստացել սպառիչ պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաեւ հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ