News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտարարել են, որ Երկիր մոլորակի վրա կյանքի գոյությանը սպառնում են գամմա բռնկումները, որոնք մեր մոլորակին են ուղղվում Ծիր Կաթինի խորքերից, հայտնում է Informing-ը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ամերիկացի գիտնականները Astrophysical Journal-ին պատմել են, որ այդ բռնկումները վտանգ են ներկայացնում Երկրի համար: Հավանականությունը, որ այդ բռնկումները կհասնեն Երկրին, կազմում է 35-60 տոկոս:

Գիտնականները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ կազմել են գամմա ճառագայթների բռնկումների հետեւանքների ուսումնասիրության մոդելը:

Այդ բռնկումներն առաջանում են նեյտրոնային աստղի՝ սեւ անցքի վերածվելու գործընթացի ժամանակ: Այդ պահին առանձնանում է Արեւի ճառագման 10 մլրդ տարուն հավասար էներգիա:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 1 մլրդ տարում գամմա բռնկումները վնասել են 30-60 տոկոս համակարգեր: Նման բռնկումները կարող են ոչնչացնել մեր մոլորակի վրա ամեն կենդանի բան: Եթե Երկիր մոլորակը հայտնվի նման բռնկման ալիքի մեջ, մոլորակի վրա ամեն բան կոչնչանա:

Դա տեղի կունենա աստիճանաբար: Սկզբում գամմա ճառագայթները կոչնչացնեն օզոնի շերտը մոլորակի այն կողմից, որով Երկիրը շրջված է դեպի այդ ալիքը: Ողջ մնալու շանս կունենան այն կենդանի արարածները, որոնք կլինեն հակառակ կողմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ