News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու հմայքը փոխվում է նրա շրջապատից կախված: Հոգեբաններն իրենց աշխատությունը հրապարակել են Psychological Science ամսագրում, փոխանցում է Planet-today-ը:

Ամերիկացի գիտնականները մի քանի փորձ են անցկացրել եւ ապացուցել, որ առանձին անհատի գրավչությունը շատ սուբյեկտիվ գործոն է եւ կարող է փոխվել շրջապատի մարդկանց արտաքինից կախված:

«Օբյեկտիվ գեղեցիկ մարդկանց շրջապատում դուք ինքներդ եք այդպիսին դառնում կողքից նայողների աչքերում: Նույն կանոնը գործում է տգեղ մարդկանց շրջապատում: Նրանց կողքին դուք պակաս հմայիչ են թվում»,- ասում է հետազոտության հեղինակ Նիկոլաս Ֆյուրին:

Ֆյուրիի թիմը կամավորներին խնդրել է գնահատել գեղեցիկ կամ տգեղ մարդկանց շրջապատում գտնվող մարդկանց հմայքը: Հետո փորձի մասնակիցներին խնդրել են գնահատել նույն մարդկանց հմայքը արդեն միայնակ դիտարկելով նրանց: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց գրավչությունը կողմնակի դիտողների աչքում փոխվում է նրանց շրջապատից կախված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ