YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է Ֆրանսիայի Դիժոն քաղաքում ոմն մեկը ջարդուփշուր անում Apple-ի խանութը, փոխանցում է Informing-ը:
Տեսանյութը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին եւ արդեն ավելի քան 1 մլն դիտում է հավաքել:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը կոտրում Apple Store-ի ավելի քան տասը տարբեր սարքավորումներ:
Պահակը փորձում է կանգնեցնել նրան, սակայն տղամարդը դիմում է փախուստի: Իրավախախտին ձերբակալած ոստիկաններին նա հայտնել էր, որ զայրացած է եղել Applе-ի տեխնիկական սպասարկման որակից, այդ պատճառով էլ դիմել է նման քայլի: